Կառավարությունը կքննարկի որոշ շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը․ Փաշինյան
ՀՀ կառավարությունը վաղը կքննարկի որոշ շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարությունը նաև որոշել է, որ ժամը 23:00-ից Էջմիածնի 27 ելքերից բաց կլինեն միայն 3-ը. քաղաքից դուրս կկարողանան գալ հետևյալ ուղիներով` Վաղարշապատ - Երևան, Վաղարշապատ - Աշտարակ, Վաղարշապատ - Մասիս
Այս երեք ելքերի մոտ կլինեն ոստիկաններ և բուժկետ, քաղաքից դուրս եկողներին կջերմաչափեն, անհրաժեշտության դեպքում մարդկանց խորհուրդ կտան ինքնամեկուսանալ: