չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Արդարադատության փոխնախարարը, հետևելով ԱՆ-ի հորդորներին, ինքնամեկուսացել է

Արդարադատության փոխնախարարը, հետևելով ԱՆ-ի հորդորներին, ինքնամեկուսացել է

Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը հետևելով առողջապահության նախարարության հորդորներին, ինքնամեկուսացել է, քանի որ ապրում է Էջմիածին քաղաքում, InfoPort.am-ին տեղեկացրեց ԱՆ լրատվական ծառայության ղեկավար Լուսինե Մարտիրոսյանը:

«Պարոն Գրիգորյանը ապրում է Էջմիածին քաղաքում, որտեղ առաջացել էր կորոնավիրուսը և այդ պատճառով, լսելով առողջապահության նախարարության մասնագետների հորդորները ինքնամեկուսացել է», - ասաց ԱՆ պաշտոնյան:

Նրա փոխանցմամբ, փոխնախարարը առողջական որևէ խնդիր չունի, պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով դիմել է այդ քայլին:

Նշենք, որ մինչ այս պահը ըստ առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների կորոնավիրուսով վարակվել է 52 քաղաքացի:

  • Կիսվել: