Արայիկ Հարությունյանին անընդհատ սխալ տվյալներ են զեկուցում. Գորգիսյան
Կարծես հարգելի ԿԳՄՍ նախարար Arayik Harutyunyan ին անընդհատ սխալ տվյալներ են զեկուցում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ հրապարակելով Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս գալու՝ Քրիստ Մարուքյանի դիմումը։
Հիշեցնենք, որ այսօր Արայիկ Հարությունյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն հարցին, թե ինչու՛ են հանրակրթական դպրոցների կառավարման խորհրդում ընդգրկվել մի շարք ՔՊ-ականներ, դիմել էր ԼՀԿ-ին՝ առաջարկելով Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմից հանել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբորը՝ Քրիստ Մարուքյանին։
