շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Առատ ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածքների բուժման հետ կապված ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերի ծավալով. Ավանեսյան

Առատ ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածքների բուժման հետ կապված ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերի ծավալով. Ավանեսյան

Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

՛՛Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:

Զգույշ և զգոն եղեք՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: