Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում
Ապրիլի 10-14-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 11-14-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 9-11-ը` 18-22 մ/վ, 12-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Ապրիլի 10-14-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։