Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ. ԱՆ
Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են:
Բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև):
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագած լեռան վրա ձնահյուսի տակ Իսպանիայի քաղաքացիներ են մնացել: