ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ապրիլի 24-ը Թբիլիսիում․ անմոռանալի հիշատակով ու պահանջատիրական ոգով

Ապրիլի 24-ը Թբիլիսիում․ անմոռանալի հիշատակով ու պահանջատիրական ոգով

Այսօր՝ ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարհի հայությունը խոնարհվում է 1915 թվականի սուրբ նահատակների հիշատակի առաջ, Թբիլիսիում ևս օրը նշանավորվեց ոգեղենությամբ, միասնականությամբ և արդարության ձգտման կոչերով։ Վրաստանի մայրաքաղաքում, Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ունեցավ պահանջատիրական ցույց, որը նախաձեռնել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը, գրում է jnews.ge-ն:

Ցույցը համախմբել էր հայ համայնքի ներկայացուցիչներին, ուսանողներին, հասարակական գործիչներին, երիտասարդներին ու տարեցներին։ Բոլորին միավորում էր միևնույն գաղափարը՝ հիշել, պահանջել ու երբեք չմոռանալ։ Ցեղասպանության թեմայով կազմակերպված ցուցահանդեսը հստակ հիշեցում էր՝ պատմությունը ոչ թե լռեցվելու, այլ բարձրաձայնվելու է։

Ցերեկը՝ ժամը 12:00-ին, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ սրբադասված նահատակների։ Կարգը հանդիսապետում էր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։ Խորհրդավոր աղոթքի և մոմավառության ընթացքում եկեղեցում տիրում էր խորը լռություն՝ խոնարհում անցյալի ցավի, բայց նաև վերածնվող ոգու առջև։

Պահանջատիրական ցույցը մեկնարկեց ժամը 14:00-ին։ Դեսպանատան մոտ հավաքված բազմությունը բարձր էր պահում հայ ժողովրդի արդար պահանջը կոչելով՝ ճանաչում և հատուցում։

Շարունակությունը՝ այստեղ:

  • Կիսվել: