Ապրիլի 15-16-ը բացահայտվել է 115 հանցագործություն. ՆԳՆ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 15-16-ը:
Բացահայտվել է 115 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
7 դեպք՝ խարդախության,
6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության,
5 դեպք՝ ինքնավնասման,
2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակության, խուլիգանության, ինքնիրավչության և սառը զենքի հայտնաբերման:
Բացահայտվել են նաև մարդու առևանգման, շորթման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, թմրանյութի իրացման, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու և այլ դեպքեր:
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած մեկ օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով`11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։