Ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից. Ամրամ Մակինյան
Այս պահին ապօրինի արգելափակվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաեւ՝ օդակայանից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Հրատապ
Այս պահին ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաեւ՝ օդակայանից:
Ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին, տուն գնալու ճանապարհին բերման էր ենթարկել Ռուբեն Հայրապետյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ 3 ժամ Ոստիկանությունում մնալուց հետո Հայրապետյանն ազատ էր արձակվել։