շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Աննա Հակոբյանը ներողություն է խնդրել Արգենտինայի ու Բրազիլիայի հայ համայնքներից (լուսանկարներ)

Աննա Հակոբյանը ներողություն է խնդրել Արգենտինայի ու Բրազիլիայի հայ համայնքներից (լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին եւ Հայ կենտրոնի ու թեմական խորհրդի ատենապետ Տիար Վարդի Մանուկյանին՝ այցի ընթացքում իրեն օգնելու համար:

«Ներողություն եմ խնդրում թե Արգենտինայի եւ Բրազիլիայի մեր համայնքներից, որ չկարողացա հանդիպել նրանց հետ, բայց ինչպես գիտեք՝ յուրաքանչյուր քաղաքում մեկ ամբողջական օր նույնիսկ չեմ եղել։ Հաջորդ անգամ՝ անպայման կհանդիպենք»,-գրել է տիկին Հակոբյանը:

  • Կիսվել: