Անկախ ուղղությունից՝ ՀՀ սահմանը հատող բոլոր ուղևորների համար լրացվում են հասցեական քարտեր
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է։ Ովքեր դա չեն լրացնում ինքնաթիռում, պետք է դա անեն արդեն օդանավակայանում, որպեսզի կարողանան երկիր մուտք գործել։ Հասցեական քարտերում պարտադիր է լրացնել բնակության կամ գրանցման ճշգրիտ հասցեն։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողությունը շարունակվում է նաև ցամաքային ու երկաթգծային սահմաններում՝ համալիր աշխատանքների ողջ ընթացքում համագործակցելով ազգային անվտանգության ծառայության, առողջապահության նախարարության և պետական այլ կառույցների հետ և օպերատիվ կերպով տեղեկատվություն փոխանակելով»,- ասված է հաղորդագրության մեջ: