Անհետ կորածների ծնողները գիշերել են Բաղրամյան պողոտայում
Հունիսի 18-ից անհայտ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան: ԱԱԾ պետի պաշտոնանկությունից հետո ծնողները ցանկանում են իմանալ, թե ով է զբաղվելու իրենց հարազատների հարցով:
Նրանք պահանջում են ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանաիկ Սարգսյանի հետ հանդիպում: Հավաքվածները պնդում են՝ նախկին ԱԱԾ տնօրենի հետ աշխատանքը փոքր-ինչ արդյունավետ էր և անհրաժեշտ է շարունակել այն պաշտոնակատարի հետ:
Ծնողները գիշերել են Բաղրամյան պողոտայում, նրանց խոսքով՝ ոչ մի պատգամավոր չի մոտեցել իրենց, միայն Թագուհի Թովմասյանը: