շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ԱՆ-ի և Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանին շնորհավորել են 100-ամյակի առթիվ

ԱՆ-ի և Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանին շնորհավորել են 100-ամյակի առթիվ

100- ամյա հոբելյանին ծաղկեփնջեր ու ամենասպասվածը` պարգևատրում` առողջապահության նախարարության պատվոգրով:

Մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանի օգնությամբ են լույս աշխարհ եկել Արարատի մարզի Այգեստան և հարակից գյուղերի տասնյակ սերունդներ:

Բոլորին հասնող գյուղի թե՛ բժիշկն էր, թե՛ բուժքույրն ու մանկաբարձը, հասցրել է նաև ղեկավարել Այգեստանի բժշկական կենտրոնը:

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Քրիստինա Գյուրջյանը և մարզպետարանի աշխատակիցները շնորհավորելու էին գնացել վաստակաշատ մանկաբարձուհուն:

 

  • Կիսվել: