ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱՆ առաջնահերթություններից է դոնորական համակարգի կատարելագործումը. փոխնախարար

ԱՆ առաջնահերթություններից է դոնորական համակարգի կատարելագործումը. փոխնախարար

Սպիտակի ԲԿ-ը միացավ Առողջապահության նախարարության անվարձահատույց դոնորության արշավին:

Մարզային միջոցառմանը ներկա են եղել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, «Յոլյան»արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի տնօրեն Հայկ Գրիգորյանը:

Ողջույնի խոսքում փոխնախարարը շեշտել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է դոնորական համակարգի կատարելագործումը, դոնորների անվտանգության և իրավունքի ապահովումը, ինչպես նաև գիտակցված դոնորության մշակույթի ձևավորումը:

«Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի այնպիսի մի համակարգ, որտեղ կամավոր և պարբերական դոնորությունը կդառնա մեր հասարակության անբաժան մասը»,- նշել է Արմեն Գասպարյանը:
Արյունատվության ակցիային մասնակցել է Սպիտակի ԲԿ-ի թիմը` տնօրեն Վարդուհի Սիսակյանի գլխավորությամբ, Սպիտակի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներ:

Միջոցառման նպատակը մեկն էր՝ սեփական արյամբ կյանք տալ բոլոր նրանց, ովքեր իրապես ունեն դրա կարիքը. չէ՞ որ արյան միակ փոխարինողը հենց արյունն է։

  • Կիսվել: