ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱՄՆ դեսպանը Հայաստանի եզդիական համայնքի հետ մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը

ԱՄՆ դեսպանը Հայաստանի եզդիական համայնքի հետ մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանի եզդիական համայնքի հետ մասնակցել է Շարշամա Սարսալեի կամ եզդիական Նոր տարվա տոնակատարությանը։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
 
 
«Երաժշտություն, ավանդական պարեր և այց Թաուսե Մալաքի և 7 հրեշտակների տաճար, որն ամենամեծ եզդիական տաճարն է աշխարհում․ սա ի ցույց է դնում հարուստ եզդիական մշակույթն ու կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում»,- նշված է գրառման մեջ։
 

  • Կիսվել: