երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ամենամտահոգողը Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում արձանագրված դեպքերն են. Փաշինյան

Ամենամտահոգողը Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում արձանագրված դեպքերն են. Փաշինյան

ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահի դրությամբ նորություն չկա՝ կապված կորոնավիրուսի նոր դեպքերի հետ:

Փաշինյանն ասաց. "Ուզում եմ արձանագրել, որ առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք ոերև այլ նոր տեղեկատվություն, քան այլ, որը մինչ այս պահը հաղորդվել է պետական մարմինների կողմից, մենք ունենք 30 հաստատված դեպք, որոնցից 19-ը առնչվում են Էջմիածնի հետ, երեքը՝ առաջին ախտորոշված դեպքին, և ամենամտահոգողն այս պահի դրությամբ երեք ախտորո՛ված դեպքրեն են, որոնք Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում են արջձանագրվել, որոնց շփման շրջանակը պարզման փուլում է, և այդ մարդիկ կմեկուսացվեն"։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Կառավարությունը որոշեց ժամը 18.30-ից սահմանել արտակարգ դրություն՝ կապված կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի հետ:

  • Կիսվել: