ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց կլինեն

Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց կլինեն

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են լինելու:

«Սիրով սպասում ենք ձեզ՝ Ամանորը Հայ Եկեղեցում աղոթքով ու մաղթանքով դիմավորելու:

Ամանորի գիշերը` ուղիղ կեսգիշերին, բոլոր եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ հավատավոր հայորդիները աղոթք կառաքեն առ Աստված մեր Հանրապետության բարօրության համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ արարողության ավարտին կկատարվի նռան օրհնության կարգ:

Տոնական ժամանակացույց

Դեկտեմբերի 31-ին` 24.00-ին, կկատարվի Հանրապետական մաղթանք և Նռան օրհնության կարգ:

Հունվարի 1-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայրապետական մաղթանք:

Հունվարի 5-ին` ժամը 17:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան Ճրագալույցի ժամերգություն և Ս.Պատարագ:

Հունվարի 6-ին` ժամը 11:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ:

Հունվարի 7-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ` ի հիշատակ ի Տեր հանգած հավատավորների ու նահատակների»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: