երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ալեքսիս Օհանյանը նույնպես ընդունել է Փաշինյանի մարտահրավերը

Ալեքսիս Օհանյանը նույնպես ընդունել է Փաշինյանի մարտահրավերը

Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ընդունել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ամեն ամիս Հայաստան համահայկական հիմնադրամին 10 հազար դրամ փոխանցելու  մարտահրավերը։ Այս մասին նա գրել է Թվիթերյան միկրոբլոգում։

«Խնդիր չկա, Նիկոլ Փաշինյան»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ալեքսիս Օհանյանը՝ արձագանքելով վարչապետի կոչին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին մարտահրավիրեր էր նետել աշխարհի ամենաճանաչված երեք հայերին՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին:

Դրանից ժամեր անց վարչապետը ֆոյսբուքյան իր էջում մեկ այլ գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ Սերժ Թանկյանը ընդունել է մարտահրավերը: «Դու նույնպես կարող ես ընդունել այն, ամսական 23 դոլար նվիրատվություն բաժանորդագրվելով հետեւյալ հղման միջոցով  www.himnadram.org/en/donate», գրել է վարչապետը։

  • Կիսվել: