շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ալավերդու Սանահին կայարան թաղամասի երկու շենքերի միջակայքում վնասվել է ջրատար խողովակ. փրկարարները հեռացրել են մոտ 7 տոննա ջուր

Ալավերդու Սանահին կայարան թաղամասի երկու շենքերի միջակայքում վնասվել է ջրատար խողովակ. փրկարարները հեռացրել են մոտ 7 տոննա ջուր

Օգոստոսի 16-ին, ժամը 11։34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում ջրալցվել են երկու բնակելի շենքերի նկուղային հարկերը․ ջրահեռացում իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Սանահին կայարան թաղամասի երկու շենքերի միջակայքում վնասվել է ջրատար խողովակ, ինչի հետևանքով ջրալցվել է նոր ջրագծի անցկացման համար նախատեսված փոսը։
 
Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ հեռացրել են մոտ 7 տ ջուր։
 

  • Կիսվել: