ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը 2018 թ-ի իրադարձությունների մասին գիրք է գրել
ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը 2018 թ-ի իրադարձությունների մասին գիրք է գրել։
Նա Facebook–ի իր էջում, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ ընկերներ,
Ուրախ եմ կիսվելու ձեզ հետ մի կարևոր նորությամբ․ իմ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքն արդեն տպագրված է և պատրաստ է հանձնվելու ընթերցողների դատին։
Այս գիրքը 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության և «քայլ արա, մերժիր Սերժին» շարժման մեր համատեղ պայքարի, անցած ճանապարհի ու ներքին խոհերի մասին է։
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա շուտով՝ սեպտեմբերի 5-ին, որի մանրամասների մասին առանձին կտեղեկացնեմ։
Իսկ նրանց համար, ովքեր արդեն իսկ ցանկանում են գիրքը ձեռք բերել օնլայն, այն հասանելի է հետևյալ հղումով՝
https://docs.google.com/.../1FAIpQLSezSZio4RI.../viewform...
Կարդացեք, կիսվեք ձեր տպավորություններով։
Շնորհավոր Գիտելիքի օրը))»



