«Ակադեմիական քաղաք» նախագծի հիմնական նպատակը կրթական պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների ապահովումն է. Փաշինյան (տեսանյութ)
«Ակադեմիական քաղաք» նախագծի հիմնական նպատակը կրթական պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների ապահովումն է, ինչն այսօր հնարավոր չէ Երևանի կենտրոնում, քանի որ այն Հայաստանի բոլոր իրադարձությունների կիզակետն է՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, իրավական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մանկավարժական համալսարանում ներկայացրեցի «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը»,-նշել է նա: