չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
ԱԻՆ-ը և «Հարավկովկասյան երկաթուղի»-ն համագործակցության վերաբերյալ նոր փաստաթուղթ կստորագրեն տեսանյութ

ԱԻՆ-ը և «Հարավկովկասյան երկաթուղի»-ն համագործակցության վերաբերյալ նոր փաստաթուղթ կստորագրեն տեսանյութ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը մարտի 2-ին կայացած հանդիպմանը պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրել, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հանդիպման նպատակն էր քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու հեռանկարները:

Ողջունելով նորանշանակ տնօրենին՝ նախարարը կարևորեց Հարավկովկասյան երկաթուղու անխափան աշխատանքը. ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների անվտանգությունը և օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ ԱԻ նախարարության հետ աշխատանքը համագործակցության հաջողված օրինակ է:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հետագա համագործակցության վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: