կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
ԱՀԿ-ն Եվրոպան հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի կենտրոն

ԱՀԿ-ն Եվրոպան հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի կենտրոն

Նոր կորոնավիրուսի պանդեմիայի կենտրոնը դարձել է Եվրոպան, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ Եվրոպայում «նոր դեպքերի և մահացությունների մասին հաղորդագրություններն ավելի շատ են, քան աշխարհի մյուս հատվածներում»։

«Ամեն օր հաղորդվում է ավելի շատ դեպքերի մասին, քան Չինաստանում համաճարակի գագաթնակետի ժամանակ»,-ասել է Գեբրայեսուսը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

 

  • Կիսվել: