հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ահազանգ է ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի մոտ մահացած քաղաքացի կա. նա քնած է եղել

Ահազանգ է ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի մոտ մահացած քաղաքացի կա. նա քնած է եղել

Այսօր՝ ապրիլի 24-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում տրանսպորտային կանգառի համար նախատեսված վայրում՝ Ոսկու շուկայի հարևանությամբ մահացած քաղաքացի կա:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ոչ թե մահացած քաղաքացի կա, այլ նա նստարանին քնած է:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ քնած քաղաքացին Երևանի բնակիչ 53-ամյա Արսեն Հ.-ն է:

  • Կիսվել: