ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Աֆեյանի ընկերության մշակված՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկվում է 45 առողջ մարդու վրա

Աֆեյանի ընկերության մշակված՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկվում է 45 առողջ մարդու վրա

«Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանը հույս ունի, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կլինի: Այս մասին նա հայտնեց «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ժամանակ:

Աֆեյանը ներկայացրեց իր հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության ստեղծած պատվաստանյութի վերաբերյալ տեղեկությունը և ասաց, որայս պահին ընթանում են կլինիկական փորձարկումներ:

Ըստ նրա` փորձնական պատվաստանյութն այժմ փորձարկվում է 45 առողջ կամավորի վրա, որոնք բաժանվել են 3 խմբի. յուրաքանչյուր խումբ պատվաստանյութի տարբեր չափաբաժիններ է ստանում` պարզելու համար, թե որ դեղաչափն է առավել արդյունավետ եւ անվտանգ:

Թեստավորման երկրորդ փուլից հետո, եթե ամեն ինչ նորմալ լինի, ամառվա վերջ կամ աշնան սկիզբ հնարավոր կլինի ավելի մասշտաբային հետազոտություն սկսել: Իսկ մինչ այդ՝ այս ամենը, Աֆեյանի խոսքով, գզալի ներդրումներ է պահանջում:

Աֆեյանը նաև ասաց, որ Moderna Therapeutics-ը շուրջ 2 տարի աշխատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ. նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման սկիզբում նրանք արդեն MERS-ի դեմ փորձնական պատվաստանյութ ունեին, որի հարուցիչը ևս կորոնավիրուսն է:

Հիշեցնենք, որ Moderna Therapeutics Բոստոնի կենսատեխնոլոգիական ընկերության գիտնականները պատվաստանյութ են մշակել նոր կորոնավիրուսի դեմ: mRNA-1273 փորձնական պատվաստանյութը մշակվել է 42 օր անց այն բանից հետո, երբ չինացի գիտնականները վերծանեցին եւ հրապարակեցին վիրուսի գենետիկական կոդը:

  • Կիսվել: