ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
67-ամյա վարորդը, ալկոհոլի ազդեցության տակ, Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ «KamAZ»-ով կողաշրջվել է

67-ամյա վարորդը, ալկոհոլի ազդեցության տակ, Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ «KamAZ»-ով կողաշրջվել է

Երեկ՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Մանուչար Խ.-ն իր վարած «KamAZ» մակնիշի ավտոմեքենայով Հարթավան-Բուժական ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ 

  • Կիսվել: