44-օրյա պատերազմում ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել, մի մասը սաբոտաժ է արել, մի մասն էլ տվյալներ է տվել. Սուքիասյան
44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ է արել, մի մասը ինադու տվյալներ է տվել, սա բոլորը գիտեն, մնացածն էլ կտեսնեք դատական պրոցեսներից: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Հինգ տարի է՝ քրեական գործեր են գնում, ես շատ ընկերներ ունեմ Ղարաբաղից, իրենց հետ հաճախակի շփվում եմ, շատերին աշխատանքի եմ տեղավորել, իմ ընկերներին, ոչ ընկերներին, անծանոթ մարդկանց, շատ լավ մարդիկ կան, լավ աշխատասեր մարդիկ կան: Մեծ մասը չի կռվել, 3000-ից ավել զոհ տրվել է ընդհանուր Հայաստանի և Ղարաբաղի բնակչության մասով:
Իհարկե, մեր արցախցի եղբայրները կռվել են, բայց մենք պետք է մի բան ճշտենք՝ արդյո՞ք Արցախում բնակվող 150 000-ը, որ որ պետք է պաշտպաներ իր սահմանները, նրանք ինչքան են զոհվել, Հայաստանից ինչքան: Երբ նայում ենք այդ կշիռը, այդքան էլ այդպես չի, դրա համար էլ ասում եմ՝ շատերը չեն կռվել»,-ասաց նա:
Հարցին՝ Հայաստանը չպե՞տք է Արցախի անվտանգության երաշխավորը լիներ 2023-ի սեպտեմբերին, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունը սա մեր միակ միջազգայնորեն ճանաչված պետությունն է մենք պետք է շատ զգույշ լինենք, շատ խելոք լինենք և պետք է այնպես անենք, որ Հայաստանի Հանրապետությունը շատ ռիսկերի չդիմի և հարատև լինի, սա է խնդիրը:
Իհարկե կլինի, եթե մենք բոլոր միջազգային նորմերը ճանաչենք, Սուրբ գրքի պես ընդունենք»: