հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
2026 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿՀ

2026 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿՀ

2026 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա, հայտնում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
 
՛՛Սույն թվականի նոյեմբերի 26-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2026 թվականի սակագները:
 
Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2026 թվականին սակագինը՝ 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։
 
Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ շուրջ 492000 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն։ Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: