2025 թ.-ին 7.842 դատապարտվածներից 41-ը պաշտոնատար անձինք են, 391-ը՝ զինծառայողներ. արտաքսվել են տասնյակ օտարերկրացիներ
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025 թվականին դատական պատասխանատվության ենթարկվածների թվաքանակը, կազմը և քրեական պատժատեսակների կիրառման ցուցանիշները։
Դիտարկվող տարում դատապարտվածների թվաքանակը կազմում է 7.842 մարդ, որոնցից մինչև 18 տարեկանը՝ 53 անձ, 18-29՝ 2.498 քաղաքացի, 30-39 տարեկան՝ 3.079, 40-49-ը՝ 1.422, 50 և բարձր տարիքի՝ 820 անձ։
Դատապարտվածներից 41-ը պաշտոնատար անձինք են։ 391-ը զինծառայողներ։ Նախորդ տարի դատապարտվել է 171 անչափահաս։ Հիմնական դատվածները չաշխատող և չսովորող աշխատունակներն են՝ 6.174 քաղաքացի։
Ազատազրկվել են 896-ը։ Հատկանշական է, որ մեծ է կարճաժամկետ ազատազրկման ենթարկվածների թիվը՝ 441, պաշտոններից ազատվել է 4-ը։
Երևանից(2276) հետո, դատապարտվածների թվով առաջատարը Արմավիրի մարզն է 1030 դեպքով։



