2018 թվականից տարվում է կոռուպցիայի դեմ դժվարին, բայց հետևողական պայքար. Ավանեսյան
Այսօր մասնակցել եմ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված «Համախմբենք ուժերը, կանխենք կոռուպցիան» խորագրով համաժողովին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Աանահիտ Ավանեսյանը:
«2018 թվականից տարվում է կոռուպցիայի դեմ դժվարին, բայց հետևողական պայքար։
Բոլոր ոլորտներում, բոլոր մակարդակներում, յուրաքանչյուր գործունեության մեջ այդ պայքարը պետք է իրականացվի անշեղորեն և այդ հարցում չպետք է լինի որևէ կոմպրոմիս»,-նշել է նա։