2 ամսական երեխան վարակվել է կորոնովիրուսով, նա սիմպտոմներ չունի․ Արսեն Թորոսյանը հաստատում է
Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատեց տեղեկությունը, որ կորոնավիրուսով վարակակիրների թվում 2 ամսական երեխա կա։ Հիշեցնենք՝ երեկ Թորոսյանը ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարել էր, որ երկու ամսական երեխա վարակակիրների թվում չկա։
«Երեկ ասուլիսի ժամանակ, երբ լրագրողները ինձ այդ հարցը տվեցին, տեղյակ չէի, պարզապես դեռ չէին հասցրել ինձ տեղեկացնել։ Բայց այսօր հաստատում եմ, որ երկու ամսական երեխան վարակակիր է, իրեն լավ է զգում։ Նրա մայրն է ջերմել։ Այս պահին նրանք սիմպտոմներ չունեն։ Այս պահին բժիշկների հսկողության տակ են ու ամեն ինչ արվում է, որ նրանց առողջական վիճակը վերականգնվի։ Նրանք բացասական արդյուքններով դուրս կգրվեն հիվանդանոցից», -հայտարարեց նախարարը։
Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 329 հաստատված դեպք կա, որից 28-ը առողջացած։ Գրանցվել է մեկ մահ։