190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ․ ԱՆ խոսնակ
Հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են»,- գրել է նա և տեղեկացրել, որ կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով մինչ այս պահը կատարվել է 1246 լաբորատոր հետազոտություն (թեստավորում)։