150,000 դրամի չափով սոցիալական աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ
«Սոցիալական ցանցերում և մեսինջերներում տարածվում է «Տաշիր» ընկերությունների խմբի և Սամվել Կարապետյանի կողմից 150,000 դրամի չափով սոցիալական աջակցության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը կեղծ է»,-նման հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Նշվում է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ պաշտոնական հայտարարություն չի հրապարակել նման վճարումների կամ սոցիալական ծրագրերի վերաբերյալ՝ նշված պայմաններով։
«Խնդրում ենք չվստահել և չտարածել կեղծ տեղեկատվություն՝ ապատեղեկատվությունից և հնարավոր խարդախությունից խուսափելու համար։ Հետևեք մեր սոցիալական ցանցերում հրապարակված պաշտոնական տեղեկատվությանը»,-ասված է հայտարարության մեջ։