1351 տնտեսվարող իրենց գործունեության վերաբերյալ ոստիկանությունից իրազեկում են ստացե․ Հայկ Մհրյան
Պարետի ցուցումով ոստիկանությունը հսկողություն է իրականացրել հուղարկավարություն կազմակերպող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
Ինչ վերաբերվում է այլ միջոցառումներ անցկացնելուն՝ Մհրյանն ասաց, որ պարետի ցուցումը ստանալուց հետո ոստիկանությունը 1351 իրազեկում է ուղարկել տնտեսվարող սուբյեկտներին, որոնցից 1133-ը զվարճանքի և ժամանցի վայրեր էին, իսկ 126-ը հոգեհանգստի սրահներ։
«Երեկվա՝ մարտի 22-ի դրությամբ թվով 115 հոգեհանգստի և հուղարկավորության միջոցառումներ են սպասարկվել և պահպանվել է 20 հոգու սահմանափակման ռեժիմը»,- ասաց փոխոստիկանապետը։