շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
11 բուհերի շուրջ 110 ուսանող հնարավորություն կստանա մասնակցելու տեխնոլոգիական մեծ Հաքաթոնին

11 բուհերի շուրջ 110 ուսանող հնարավորություն կստանա մասնակցելու տեխնոլոգիական մեծ Հաքաթոնին

Հայաստանյան 11 բուհերի շուրջ 110 ուսանող դեկտեմբերի 19-22-ը Ծաղկաձոր քաղաքում հնարավորություն կստանա մասնակցելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպվող տեխնոլոգիական մեծ Հաքաթոնին: Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
 
4-օրյա միջոցառման ընթացքում 22 թիմերի բաժանված մասնակիցները կլուծեն տեխնոլոգիական ոլորտին առնչվող բազմաբնույթ խնդիրներ: Հաղթող թիմերը կստանան դրամական մրցանակներ՝ 1-ին տեղի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ, 3-րդ տեղի համար՝ 1 մլն ՀՀ դրամ:
 
ԲՏԱՆ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի՝ Հաքաթոնի ընթացքում կանցկացվեն նաև մասնագիտական սեմինարներ և քննարկումներ նախարարության, բիզնեսի, ստարտափների, ուսանողների, ինչպես նաև գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
 

  • Կիսվել: