Ժամեր կան` մետրոյում սարսափելի վիճակ է, օդափոխության համակարգ էլ չկա, շնչել չի լինում. Իզաբելա Աբգարյան
Փաստ է, որ այսօր Երևանի մետրոպոլիտենն իր հնարավոր հզորության երևի կեսով է գործում և պատճառը շարժակազմի սակավ լինելն է, որոշակի ժամերին կարծում եմ տեղյակ եք, որ մետրոյում նույնիսկ սարսափելի վիճակ է, որովհետև չեն տեղավորվում մարդիկ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը։
«Հատկապես ուսանողությունն է շատ բողոքում, որ առավոտյան նույնիսկ բաց են թողնում մի քանի շարժակազմ, որ կարողանան նստել։ Որքան ինձ հայտնի է, կառավարությունը գումար պետք է տրամադրեր, նոր շարժակազմ պետք է գնեին։ Երբ կունենանք շարժակազմ, երբ կունենանք լիարժեք գործող մետրոպոլիտենի գնացքներ, ոչ թե այսօրվա պես գրեթե երկու երթուղայինի ուղևոր տանող հզորություն ունեցող գնացքներ»,–ասաց նա։
Ի պատասխան փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց. «Իրականում ,առավոտյան ժամերի խնդիրների կամ ծայրաբեռնված աշխատանքի մասին սեփական փորձով եմ տեղյակ այդ թվում այսօր։ Արդեն իսկ մրցույթն իրականացվել է և հիմա կառավարությունից այդ ֆինանսավորումը ստանալու փուլում ենք, որպեսզի առկա շարժակազմը, որը հնարավոր էր վերանորոգել, ստացվի։ Նաև մեր ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից նոր շարժակազմի ձեռք բերման ուղղությամբ համապատասխան պրոյեկտը իրականացվում է։ Ընդհանուր առմամբ, միանշանակ մետրոպոլիտենի արդիականացումը մեր ծրագրերի կարևոր մաս է։
Քանի որ արդեն ներդրված միասնական տոմսային համակարգի միջոցով կարողանում ենք մոնիտորինգ անել, ասեմ, որ մետրոյում պահանջարկը նույնպես աճում է, այսինքն այդ աճող պահանջարկի պայմաններում ենք մենք գործում»։
Աբգարյանը բարձրացրեց նաև մետրոյի վագոններում օդափոխությունը շատ վատ է. «շնչել չի լինում պարզապես, խոնավություն կա, տպավորություն է, որ օդափոխության համակարգերը չեն աշխատում բոլոր վագոններում»։
Սուրեն Գրիգորյանը նշեց, որ այդ ուղղությամբ տարիների ընթացքում տեսանելի աշխատանք իրականացվել է. «Ոչ մեկի համար գաղտնի չի, որ մեր շարժակազմը բավականին հնամաշ է, և բնականաբար այդ տիպի խնդիրներ կարող են լինել։ Մեր շարժակազմը, բնականաբար գուցե ամենալավ և ժամանակակից ստանդարտներին համապատասխանող օդափոխության համակարգը չունի, բայց ընդհանուր առմամբ ոչ միայն մետրոյում և վերգետնյա հանրային տրանսպորտի օրինակով, երևի անվիճելի է, որ մենք շարունակական շարժակազմի արդիականացման ենք գնում։ Վստահ եմ, որ մետրոն էս առումով նույնպես բացառություն չի կազմելու»։



