երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Զարուհի Փոստանջյանին բերման են ենթարկել. Փաշինյանը գտնվել է շենքում. hraparak.am

Զարուհի Փոստանջյանին բերման են ենթարկել. Փաշինյանը գտնվել է շենքում. hraparak.am

ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանին քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել:
 
«Նիկոլը եկել էր Հատուկ քննչական ծառայություն, այդտեղից են ինձ բերման ենթարկել, ես հենց հիմա խոսում եմ ոստիկանությունից: Դուրս գամ ոստիկանությունից, մանրամասները կհայտնեմ», - «Հրապարակի» հետ զրույցում ասել է Զարուհի Փոստանջյանը:
 
Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ, Փաշինյանի այցին ընդառաջ բողոքի ակցիա իրականացնելիս է եղել:

  • Կիսվել: