երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վարորդներին 9 բալի փոխարեն կտրամադրվի 13-ը, բայց վթարածին խախտումների համար կբարձրացվեն տուգանային միավորները. Արմեն Խաչատրյան

Վարորդներին 9 բալի փոխարեն կտրամադրվի 13-ը, բայց վթարածին խախտումների համար կբարձրացվեն տուգանային միավորները. Արմեն Խաչատրյան

Ինչպես գիտեք, տրանսպորտային միջոցների վարորդներին յուրաքանչյուր տարի տրամադրվում է 9 տուգանային միավոր ու խախտումների քանակից ելնելով՝ միավորները պակասում են, ու եթե դրանք զրոյացվում են, ապա կասեցվում է  տրանսպորային միջոցներ վարելու իրավունքը: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում ասաց իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

 

«Նախագծով 9 տուգանային միավորի փոխարեն նախատեսվում է 13 միավոր: Եթե մենք դարձնում ենք 13 միավոր, ապա որոշակի առումով նվազում է նաև խախտումների համար նախատեսված պատժի չափը, հետևաբար հավասարեցնելու համար որոշակի  վթարածին խախտումների համար բարձրացնելու ենք տուգանային միավորները»,- ասաց պատգամավորը:

  • Կիսվել: