ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ունեցել ենք ՃՏՊ-ների թվի նվազում 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով. ՆԳ նախարար

Ունեցել ենք ՃՏՊ-ների թվի նվազում 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով. ՆԳ նախարար

Մեր կատարած աշխատանքի արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է, և սա այն պայմաններում, երբ 2015 թվականի համադրությամբ կրկնապատկվել է տրանսպորտային միջոցների թիվը Հայաստանում: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ իր ելույթում: 

«Մենք ունեցել ենք ՃՏՊ-ների թվի նվազում 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով, վիրավորներինը՝ 421-ով»,- հայտնեց Արփինե Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս փոփոխությունների արդյունքները արտահայտվում են սոցհարցումներում, և այս մասին փաստում է ոչ թե ՆԳ նախարարությունը, այլ ՀՀ քաղաքացին՝ մասնակցելով տարբեր սոցհարցումների:

  • Կիսվել: