ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թմրամիջոցի հափշտակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Թմրամիջոցի հափշտակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն ապրիլի 21-ին մայրաքաղաքի Բորյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Ջրվեժի բնակիչ 23-ամյա երիտասարդի, որը ապրիլի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 397-րդ հոդվածի՝ թմրամիջոցների հափշտակության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

23-ամյա երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

  • Կիսվել: