ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվել է 10 օրով

Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվել է 10 օրով

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ  Խաչատրյանի կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր այսօր, սակայն դատարանը (նախագահող` Սևակ Համբարձումյան) որոշման կայացումը հետաձգել է 10 օրով:

«Տիրան Խաչատրյանը շարունակում է գտնվել ակնհայտ ապօրինի կալանքի տակ»,-ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 3-ին Տ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։ Նա մեղադրվում է յն բանում, որ մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

2025 թվականի հունվարի 4-ին Տ․Խ․-ն ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

2025 թվականի հունվարի 5-ին դատարանը բավարարել է միջնորդությունը և Տ․Խ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

  • Կիսվել: