ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ և թմրամիջոց է հայտնաբերվել

Տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ և թմրամիջոց է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ստացված տեղեկությունը պարեկային ծառայողների հետ իրացնելով, սեպտեմբերի 9-ին, ժամը 22-ին, Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև ապօրինի զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, և բյուրեղանման զանգված:

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

  • Կիսվել: