Տեղի է ունեցել ՄԻՊ առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը
Հունվարի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել է Պաշտպանի կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) ներկայացվող զեկույցը:
Զեկույցի շրջանակում բարձրացված հարցերի առնչությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք ամփոփվել, ներառվել են զեկույցում և ներկայացվել են Կոմիտեին:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է մշտադիտարկման լիազորությունների իրականացման գործընթացում ՄԻՊ առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներգրավվածությունը՝ նպատակ ունենալով երաշխավորել իր ողջ գործունեության ընթացքում «ոչինչ մեզ համար՝ առանց մեզ» սկզբունքի պահպանումը: