Շուտով կհրապարակվի գործարար Սամվել Կարապետյանին կալանքի տանելու միջնորդության մասին դատարանի վճիռը (ուղիղ)
Առաջիկա ժամերի ընթացքում կհրապարակվի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տանելու միջնորդության մասին դատարանի վճիռը։ Քիչ առաջ Սամվել Կարապետյանի փաստաբանը՝ Տիգրան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը ներկա պահին հեռացել է խորհրդակցական սենյակ։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: