ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն

Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն

ՆԳՆ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները սեպտեմբերի 8-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ոսկեհասկ գյուղի 60-ամյա բնակիչը ձեռք բերում, պատրաստում և օգտագործում է թմրամիջոց։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 
«Իրացնելով ստացված տեղեկությունը՝ քրեական ոստիկանները Ոսկեհասկ բնակավայր տանող ճանապարհի հարակից դաշտում 60-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 8 գրամ խիմկա տեսակի թմրամիջոց։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տան հարակից տարածքում նույնպես խիմկա տեսակի թմրամիջոց է պահում։
 
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել են կանեփ տեսակի 23 բույս, ացետոնային լուծույթով պլաստմասե տարա, իսկ նույն տարածքում գտնվող ամառային խոհանոցում՝ 22 գրամ խիմկա տեսակի թմրամիջոց։
 
60-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, ապա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
 
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: