ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Շատ դժգոհ եմ, ճանապարհների վերանորոգման նախազգուշացնող նշանները կարճ են. պետք է շուտ զգուշացնել. Խաչատուր Սուքիասյան

Շատ դժգոհ եմ, ճանապարհների վերանորոգման նախազգուշացնող նշանները կարճ են. պետք է շուտ զգուշացնել. Խաչատուր Սուքիասյան

Շատ կարևոր է՝ պիտի այնպիսի վիճակագրություն լինի, որ այս կամ այն տեղում երբ կարգավորել եք վթարավտանգ ճանապարհները, ինչքան են նվազել պատահարները, որ հասկանանք՝ եթե ՀՀ-ում բոլոր վթարավտանգ ճանապարհները վերափոխենք ինչ աստիճանից կնվազեն վթարները և զոհերի ինչ աստիճանի նվազած թիվ կունենաք: Այս մասին, այսօր «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման հարց ուղղեց ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին:

Պատգամավորն ընդգծեց, որ այս վերլուծությունը պետք է արվի ոստիկանության հետ համատեղ: «Շատ մեծ դժգոհություն եմ ուզում հայտնել. ճանապարհներին մի տեղ վերանորոգում է գնում, միլիարդներով գումարներ է պետությունը վճարում, բայց նախազգուշացնող նշանները շատ ավելի կարճ են, նույնը և՛ բենզալցակայաններում, և՛ գազալցականներում. միանգամից մայրուղու վրայից գնում է աջ:

Արտասահմանում այդպես չէ, մի քանի հարյուր մետրի վրա նախ զգուշացնում է եւ աջ ճանապարհ է տալիս: Հիմա դուք նոր ճանապարհներ գծում եք, բայց չենք գծում, որ նա, ով պետք է գնա այս կամ այն բենզալցակայան, խանութ, ե՞րբ նա պետք է գնա աջ. միանգամից հենց ճանապարհի վրա է: Դուք պետք է մի քանի հարյուր մետր հնարավորություն տաք, որ նա ընդհանուր մայրուղուց շեղվի, այդ շեղումները ես չեմ տեսնում»,- նկատեց Սուքիասյանը:

Նա նաև նշեց, որ ճանապարհների վերանորոգման հատվածների նշանները ևս բավարար չեն:

«Պետք է շատ ավելի շուտ զգուշացված լինես, պետք է հասկանանք, այնտեղ որտեղ զգուշացված չէ ինչքան վթար ենք ունեցել, զոհեր և վիրավորներ»,- ասաց նա:

  • Կիսվել: