ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու մասին: Այս մասին հայտնում է Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը:

Նշվում է, որ դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին:

Ի դեպ՝ 2018 թվականի ապրիլի 23-ը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն էր:

  • Կիսվել: