ՍԴ-ն քննության է ընդունել ՀՕ-ի՝ փաստաբանության դրույթների սահմանադրականության վիճարկման դիմումը
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբաբյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ուզում եմ տեղեկացնել, որ Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարանի կողմից այսօր ընդունվել է քննության:
Հիշեցնում եմ, որ ՍԴ դիմումը ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավորի կողմից»։