շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
ՍԴ–ն մերժեց «Միասնության թևերի» միջնորդությունը գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ

ՍԴ–ն մերժեց «Միասնության թևերի» միջնորդությունը գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ

Սահմանադրական դատարանի դատավորները միաձայն մերժեցին «Միասնության թևեր» կուսակցության դիմումը՝ ՍԴ-ում վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը միջնորդության հիմքում դրել էր վարչական դատարանում ԿԸՀ–ի դեմ առկա գործը, որի քննությունը դեռևս չի ավարտվել։
 
«Հակառակ պարագայում ունենալու ենք մի վիճակ, որ բարձր դատարանը, եթե բովանդակային առումով անդրադառնա ԿԸՀ որոշմանը, ապա լեգիտիմության հարց է առաջանալու, թե ինչ պարագայում է դատարանը նման գործողության դիմում, եթե այդ ակտի վերաբերյալ ներկայացված դիմումը վարույթ ընդունված չէ»,– ասաց Դրմեյանը։
Սակայն ՍԴ դատավորների կարծիքով՝ վարչական դատարանում վարույթը չի կարող խոչընդոտել սահմանադրական արդարադատությանը, քանի որ ՍԴ-ն չի կարող իր լիազորությունները զիջել վարչական դատարանին, ինչպես նաև նրանց որոշումը չի կարող լինել Սահմանադրությանը հակասող։

  • Կիսվել: