ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՍԴ-ն 6 օր է՝ խորհրդակցական սենյակում է. քննարկում է Ապօրինի գույքի բռնագանձման մասին աղմկահարույց օրենքը

ՍԴ-ն 6 օր է՝ խորհրդակցական սենյակում է. քննարկում է Ապօրինի գույքի բռնագանձման մասին աղմկահարույց օրենքը

Սահմանադրական դատարանը 6 օր է՝ խորհրդակցական սենյակում է և պետք է որոշում կայացնի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց և խնդրահարույց օրենքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օրենքն ընդունվել է 2020 թվականին: Այն ժամանակ շատ փորձագետներ պնդում էին, որ օրենքն ընդունվել է միջազգային փորձում առկա պահանջների կոպիտ խախտմամբ, այն չէր ուղարկվել Վենետիկի հանձնաժողով:

«Փաստը»-ը գրում է, որ այդ ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը նույնիսկ  հայտարարություն էր տարածել օրենքի ռիսկերի մասին, սակայն նա էլ խուսափել էր դիմել Սահմանադրական դատարան:

Երբ օրենքը սկսեց կիրառվել, ակնհայտ դարձավ, որ բոլոր մտահոգություններն իրականություն են դառնում՝ այն չի վերաբերում զուտ նախկին պաշտոնյաներին, այլ ցանկացած անձի, նույնիսկ գործարարների: Ավելին, այդ բռնագանձվող միջոցները ոչ թե փոխանցվում էին ժողովրդին, այլ պարզապես ուրիշ գործարարների տնօրինման տակ էին հայտնվում:

2021 թվականից այս օրենքի հարցն առկախվել էր Սահմանադրական դատարանում։ Եվ միայն 4 տարի անց Սահմանադրական դատարանը, ձեռքի տակ ունենալով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, Եվրոպական դատարանի Մեծ պալատի կայուն նախադեպային որոշումները, ըստ որոնց՝ այս օրենքը մի շարք խախտումներ է պարունակում, փաստացի վերսկսեց գործի քննությունը և շուրջ 6 օր է՝ գտնվում է խորհրդակցական սենյակում:

  • Կիսվել: